Գլխավոր Լրահոս

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել իր հոր՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում՝ Ալի Խամենեիի հուղարկավորության և թաղման կապակցությամբ։

Ուղերձում Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ հավատարիմ է մնալու հոր գծած քաղաքական ուղուն։ «Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ պատասխան գործողությունը, իր խոսքով, կախված չի լինելու անձամբ իր կամ այլ ղեկավարների ներկայությունից։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո։ Ալի Խամենեին զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում