Գլխավոր Լրահոս

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։ Հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

«Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, որևէ բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր դիրքորոշումներից»,- ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ քայլեր է Թեհրանը ակնկալում Վաշինգտոնից։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի խնդրել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, սակայն չի մերժել տարածաշրջանային միջնորդի՝ Իրան այցելելու առաջարկը։ Իրանական կողմը նաև ԱՄՆ-ին մեղադրել էր հրադադարի մասին փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ՝ նշելով, որ Թեհրանը պարտավորությունները կկատարի միայն փոխադարձության սկզբունքով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում