Երևանի Եղվարդի խճուղում ծառի ընկնելու հետևանքով մոպեդի վարորդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամաբ՝ հուլիսի 11-ին՝ ժամը 21:16-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ընկած ծառը։












