Հուլիսի 12-ին Հայաստանում նշվում է Վարդավառը․ երբ է եղել ամենաշոգ և ամենազով տոնը

Հուլիսի 12-ին Հայաստանում նշվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ վերջին 19 տարիների ընթացքում Վարդավառն ամենաշուտը նշվել է 2008-ի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011-ի հուլիսի 31-ին։
Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կազմել է +30 աստիճան։
Ամենաշոգ Վարդավառը գրանցվել է 2011-ի հուլիսի 31-ին․ այդ օրը Երևանում ջերմաստիճանը հասել է +40.8 աստիճանի։ Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանում երբևէ դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 աստիճան։
Հուլիսի 12-ի ցերեկը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, ինչպես նաև հուլիսի 13-ին, 16-ին և 17-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Կազմակերպություն










