Գլխավոր Լրահոս

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4 333-ի

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4 333-ի

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 4 333-ի։ Այս մասին հայտնում է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Պաշտոնյայի խոսքով՝ զոհերից 315-ի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել։ Վիրավորների պաշտոնական թիվը մնացել է անփոփոխ՝ 16 740 մարդ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 6 462 մարդու, իսկ մոտ 17 000 մարդ մնացել է անօթևան։

Ռոդրիգեսը հայտնել է, որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հաջորդ շաբաթ տուժածներին կհատկացնի առաջին 200 բնակարանը, սակայն ծրագրի մանրամասներ չի ներկայացրել։

Նրա փոխանցմամբ՝ երկրաշարժերից վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը կամ ամբողջությամբ փլուզվել են, կամ ստացել են կառուցվածքային ծանր վնասվածքներ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ առաջին՝ 7.2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 18:04-ին, իսկ մոտ 40 վայրկյան անց տեղի է ունեցել երկրորդ՝ 7.5 մագնիտուդով ցնցումը։ Էպիկենտրոնը գտնվել է Վենեսուելայի հյուսիսային ափի մոտ։

Իրադարձություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում