Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»

Դավիթ Խաժակյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
Խաժակյանը կուսակցության անդամ էր 2015-ից: Նա զբաղեցնում էր կուսակցության փոխնախագահի պաշտոնը։
Խաժակյանի խոսքով՝ կուսակցությունում անցկացրած տարիները եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր փուլ։ Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նախկին և ներկա թիմակիցներին, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ստացած փորձի համար։
«Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված»,- գրել է Խաժակյանը։
Կազմակերպություն
Թեմա











