Հարավային Կովկասն արմատապես փոխվել է, առաջացել են ուժային նոր կենտրոններ. Ալիև

«Վերջին տարիներին Հարավային Կովկասն արմատապես փոխվել է, առաջացել են ուժային նոր կենտրոններ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Շուշիի գլոբալ ֆորումի ժամանակ։
Ալիևի խոսքով՝ արտաքին դերակատարների համար տարածաշրջանում հարաբերությունների հաստատումը բարդ խնդիր է, քանի որ Հարավային Կովկասը ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ հաղորդակցակցությունների առումով միասնական տարածք չէ։
«Մենք դեռ [այդ] գործընթացի սկզբնական փուլում ենք»,- ասել է Ալիևը՝ միջազգային դերակատարներին առաջարկելով զարգացնել հարաբերությունները առանձին երկրների հետ։
«Տարածաշրջանում համագործակցություն փնտրող երկրները Հարավային Կովկասի ամեն մի երկրի հետ առանձին և հավսարակշռված պետք է համագործակցեն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գորընթացի ավարտից, հաղորդակցությունների՝ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո տարածաշրջանը [Հարավային Կովկասը] պատրաստ կլինի եռակողմ համագործակցության ձևաչափի, որով պատկերը լիովին կփոխվի։ Սակայն մենք դեռ այդ փուլում չենք»,- ասել է Ալիևը։
Ալիևն արտաքին դերակատարներին հնարավոր սխալներից խուսափելու համար խորհուրդ է տվել հաշվի առնել երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական և ժողովրդագրական պատկերը։
«Արևմուտքի՝ Հայաստանի հետ հարաբերություննում միկաողմանի մոտեցումը մեզ մոտ հարցեր էր առաջացնում։ Հայաստանը չունենալով կապուղիների հարցում տարանցիկության փորձ, սկսել էր համարվել տարածաշրջանային հիմնական կոմունիկացիոն կենտրոն։ Սա քաղաքանապես բացահայտ դիսբալանս էր, նման մոտեցումից բոլորը պետք է հրաժարվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա անդրադարձել է 3+3 անվանումով վեց երկրներից բաղկացած տարածշրջանային համագործակցությանը՝ նշելով Բաքվի մոտեցումների փոփոխության մասին։
«Զարգացումների փոփոխության և տարածաշրջանից դուրս պետությունների հարաբերությունների փոփոխությամբ՝ մեր վերաբերմունքը նույնպես փոխվել է։ Պետք է գործի հստակ օրակարգով հնգակողմ կամ վեցակողմ լիարժեք հարթակ, որը կզբաղվի ոչ թե Հայաստան-Ադրբեջան խնդիրներով՝ նմանվելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ կքննարկի տարածաշրջանի բոլոր երկրներին առնչվող հարցեր՝ հավասարություն ապահովելով երկրների միջև»,- նշել է Ալիևը։
Տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը առաջարկել էին Ադրբեջանն ու Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Գաղափարի հիմնական նպատկներից էր տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությունը՝ ի հակակշիռ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ Ռուսաստանի մասնակցության։
Մինչև օրս 3+3-ի շրջանակում ընդամենը երեք հանդիպում է եղել․ առաջինը՝ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով, մյուսները՝ 2023-ի և 2024-ի հոկտեմբերին՝ համապատասխանաբար Թեհրանում ու Ստամբուլում։ Վրաստանը, պայմանավորված Ռուսաստանի հետ խնդիրներով, հրաժարվել է մասնակցել այս ձևաչափի հանդիպումներին։
Հասանելի է
français










