Գլխավոր Լրահոս

Կառավարությունը սկսում է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը

Կառավարությունը սկսում է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը

TRIPP-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության՝ հուլիսի 16-ի չզեկուցվող հարցերի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Որոշվել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար, որից հետո միայն այն կներկայացվի Ազգային ժողով։

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վավերացման արդյունքում կապահովվեն բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, որպեսզի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտնի:

Հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում