Գլխավոր Լրահոս

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել են TRIPP-ի երկու տեխնիկական խումբ

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել են TRIPP-ի երկու տեխնիկական խումբ

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը հայտարարել են TRIPP նախագծի շրջանակում եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերի աշխատանքների մեկնարկի մասին։

Դրանք կաշխատեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Այս մասին ասվում է նոյեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հրապարակած համատեղ հայտարարությունում։

Աշխատանքների մեկնարկի մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։

Ըստ հայտարարության՝ ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին։ Խմբերը պետք է զբաղվեն տեխնիկական հարցերի լուծմամբ և նախագծի իրականացման հաջորդ փուլերի նախապատրաստմամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման հարցերով։

Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչները հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկելու հանձնառությունը։


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP/Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը բխում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից։ Այն նախատեսում է Հայաստանի տարածքով տարանցիկ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ ընդլայնելով Հայաստանի միջազգային ու ներպետական հաղորդակցությունները։

2026 թվականի մայիսին հրապարակված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրով ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը իր տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում