Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3»-ի մասնակից երկրների հաջորդ հանդիպման վայրը․ Զախարովա

Ռուսաստանը սպասում է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցնեն Հարավային Կովկասում համագործակցության տարածաշրջանային «3+3» հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով։
««3+3» հարթակի փորձագիտական առաջին նիստում, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, մասնակիցները հանդես են եկել այն դիրքորոշմամբ, որ անհրաժեշտ է կենտրոնանալ փոխշահավետ տնտեսական կոնկրետ նախագծերի վրա՝ խուսափելով գործընթացի քաղաքականացումից։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը»,- հայտարարել է նա։
Թեմա











