Գլխավոր Լրահոս

Թեհրանը դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով կասեցնել ԱՄՆ-ի ռազմական գործողությունները

Թեհրանը դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով կասեցնել ԱՄՆ-ի ռազմական գործողությունները

Իրանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան ավիահարվածները «անմիջական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին նամակում նշել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմոզգան նահանգի կամուրջներին, երկաթուղային կայարաններին և բնակելի թաղամասերին՝ դա որակելով ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։

Իրանի ներկայացուցչի տվյալներով՝ հաստատված զոհերի թիվը հասել է 43-ի, որոնց թվում կան երեք կին և մեկ երեխա։ Վիրավորների թվում 22 կին և ինը երեխա են, իսկ 47 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ հուլիսի սկզբից վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Թեհրանը պնդում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես տրանսպորտային և երկաթուղային ցանցի թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, և դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը։

Իրավանին նաև զգուշացրել է, որ եթե ՄԱԿ-ը չձեռնարկի անհրաժեշտ քայլեր, Իրանը միջազգային իրավունքի շրջանակում իրեն վերապահում է «բոլոր անհրաժեշտ միջոցներով պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդին և կենսական ազգային շահերը»։

․․․

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։  Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։

Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկյան կողմը մի շարք հարվածներ հասցրեց Իրանին՝ պնդելով, թե դա արվել է ի պատասխան առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Դրանից հետո սկսվեցին փոխադարձ հարվածներ։ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում