Գլխավոր Լրահոս

Ուկրաինայում պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը բողոքի ալիք է բարձրացրել

Ուկրաինացի ցուցարարները՝ բողոքի ակցիայի ժամանակ։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Ուկրաինացի ցուցարարները՝ բողոքի ակցիայի ժամանակ։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Ուկրաինայում արդեն երկրորդ օրն անընդմեջ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացնում պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի պաշտոնանկության դեմ։ Կառավարության անսպասելի վերադասավորումից հետո Ֆեդորովը չի վերանշանակվել պաշտոնում, ինչից հետո հազարավոր քաղաքացիներ հավաքվել են նախագահի գրասենյակի մոտ։

Ֆեոդորովն արդեն վեց ամիս Ուկրաինայի Պաշտպանության նախարարն էր։ նա պաշտոնանկ արվեց հուլիսի 15-ին։ Հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում նա քննադատության էր ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկուն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտպանել է իր որոշումը՝ հայտարարելով, որ ստիպված է եղել ընտրություն կատարել, քանի որ պաշտպանության նախարարության և ԶՈւ ղեկավարության միջև արդյունավետ համագործակցություն չի եղել։

Ֆեդորովը վերջին ամիսներին հայտնի էր դարձել անօդաչու թռչող սարքերի և հրթիռային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, սակայն, ինչպես նշում է The Guardian պարբերականը, նրա և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օլեքսանդր Սիրսկու միջև լուրջ տարաձայնություններ կային պատերազմի վարման մոտեցումների շուրջ։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Եվրոպացի մի շարք պաշտոնյաների համար որոշումն անակնկալ էր։

Միաժամանակ, Financial Times-ի տեղեկություններով՝ Զելենսկին դիտարկում է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկուն պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե գտնվի նրան արժանի փոխարինող։

Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթավերջին նախագահը հանդիպում է անցկացնելու ռազմական հրամանատարների հետ՝ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը գնահատելու և գլխավոր հրամանատարի հավանական թեկնածուների հետ զրույցներ ունենալու նպատակով։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում