Թեհրանի հետ ձեռք բերված հուշագրի խախտումը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Վաշինգտոնի պարտավորություններին վստահել հնարավոր չէ։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ հուլիսի 18-ի իր ուղերձում։
«ԱՄՆ նախագահի ստորագրությունը բացարձակապես արժեք չունի»,- ասում է Խամենեին՝ նշելով, Միացյալ Նահանգները կրկին ցույց է տվել իր «իսկական դեմքը»՝ որպես անվստահելի գործընկեր։
Նա ԱՄՆ-ին բնութագրել է որպես «Մեծ Սատանա»՝ մեղադրելով ճնշումների, էքսպանսիոնիզմի և դաժանության մեջ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները հերթական անգամ հաստատում են, որ ԱՄՆ-ը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները։
Իրանի գերագույն առաջնորդը նաև զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները շարունակի ռազմական լարվածության ուղին, ապա «իրանցի ժողովուրդն ԱՄՆ-ին անմոռանալի դասեր կտա»։
Խամենեին հավելել է, որ այդպիսի դասերի օրինակներ արդեն ցույց են տվել իրանցի մարտիկներն ու երկրի հարավային շրջանների բնակիչները՝ վերջին իրադարձությունների ընթացքում։
...
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։
Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկյան կողմը մի շարք հարվածներ հասցրեց Իրանին՝ պնդելով, թե դա արվել է ի պատասխան առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Դրանից հետո սկսվեցին փոխադարձ հարվածներ։ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, Իրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրում են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:












