Գլխավոր Լրահոս

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ Արթուր Օսիպյանի հայցը

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ Արթուր Օսիպյանի հայցը

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Երևանի քաղաքացիական դատարանը քննության է առել հայցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արթուր Օսիպյանը։

Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

Դատավոր Խաչատրյանը գործը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է հուլիսի 17-ին։ Դատարանն արդեն պաշտոնապես տեղեկացրել է Արթուր Օսիպյանին դատական գործընթացի մեկնարկի մասին և փոխանցել համապատասխան փաստաթղթերը։

Ծանուցագրով հայցվորին պարզաբանվել են նաև դատական քննության ընթացքում նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու կամ վեճը հաշտությամբ ավարտելու հնարավորությունները։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում