Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Փաշինյանը և Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
Թեմա











