Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Հայտնում են Դատախազությունից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։
article.available_in
english










