Գլխավոր Լրահոս

Առողջապահության ապահովագրության փաթեթում նոր համավճար չի ավելացվել․ նախարար

Առողջապահության ապահովագրության փաթեթում նոր համավճար չի ավելացվել․ նախարար

Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից հետո որևէ նոր համավճար չի ավելացվել։ Այս մասին հուլիսի 22-ին Factor TV-ի եթերում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հուլիսի սկզբից առողջապահության ապահովագրությունից օգտվող բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են՝ նախկինում անվճար ստացած բժշկական ծառայությունների համար բուժհաստատություններում համավճար են պահանջում։

Ավանեսյանն անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում քաղաքացիների կողմից վճարվող համավճարների վերաբերյալ դժգոհություններին՝ ասել է, որ դեղերի ցանկը ընդլայնվել է, իսկ ապահովագրական փաթեթի բովանդակությունը մնացել է նույնը, ինչ հայտարարվել էր ծրագրի մեկնարկին։

«Հունվարի մեկից այս կողմ որևէ բան չի ավելացել, որևէ հավելյալ համավճար չի ավելացել, փաթեթի մեջ որևէ բան չի փոխվել։ Եթե չի ավելացել, ապա չի պակասել, դեղերի ցանկը ավելացել է, այսինքն այն, ինչ մենք խոսք ենք տվել ընտրություններից առաջ և հետո, ճիշտ նույնն է»,- ասել է նախարարը։

Առողջապահության նախարարը նշել է, որ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը չի կարող փոխհատուցել բոլոր բժշկական ծախսերը։

Ավանեսյանը խոսել է նաև երկար հերթերի և ծառայությունների հասանելիության խնդիրների մասին՝ նշելով, որ նախարարությունը աշխատում է քաղաքացիների փորձառությունը բարելավելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նպատակն է կրճատել անհարկի սպասումները և պարզեցնել բուժօգնություն ստանալու ընթացակարգերը։

«Թափանցիկ դաշտ ենք ստեղծելու, որ մեր քաղաքացին բոլոր բժշկական կենտրոնների համավճարների համեմատականը ունենա թվային դաշտում և տեսնի, օրինակ, որ բժշկական կենտրոնը խորհրդատվության թույլատրելի համավճարի չափի այսքան մասն է կիրառում, մյուս կենտրոնը ընդհանրապես չի կիրառում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով հերթերի խնդրին՝ Ավանեսյանն ասել է, որ նախարարությունն աշխատում է սպասման ժամկետների կրճատման ուղղությամբ։

Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունը նախատեսում է պարզեցնել ուղեգրման և հերթագրման գործընթացը, որպեսզի քաղաքացին, առանց կրկին ընտանեկան բժշկին դիմելու, անհրաժեշտության դեպքում կարողանա միաժամանակ հերթագրվել մի քանի նեղ մասնագետի մոտ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում