Գլխավոր Լրահոս

«Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. տաղավարները կապարակնքվել են

«Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. տաղավարները կապարակնքվել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի մոտ։ Ոստիկանները վերահսկում են ակցիան՝ թույլ չտալով փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։

Հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և որոշ տաղավարի գործունեություն կասեցվել էր։

Մոլի աշխատակիցները նշում են, որ իրենց որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու են կապարակնքել իրենց տաղավարները։

«Առանց հիմնավորման, առանց ծանուցման մեր խանութները փակվել է։ Ես Քննչականում հարցրել եմ՝ ինչի երկուշաբթի, իրենք ասել են, որ դա դիտավորյալ է արվել, որ մարդ չլինի՝ չխանգարեն իրենց գործողություններին»,- լրագրողներին ասել է տաղավաներից մեկի վարձակալը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ հնարավորություն չի տրվել խանութներից վերցնել իրենց ապրանքները։ Քննչական մարմնից նրանց հայտնել են, որ առևտրի կենտրոնը չի բացվելու և հնարավորություն է տրվելու խանութներից հանել վաճառքի իրերը։

«Մենք այդ ապրանքները տանելու տեղ չունենք։ Այսօր ոչ տնօրինությունն է մեզ հստակ պատասխան տալիս, ոչ էլ քննչականը»,- նշել է տաղավաներից մեկի վարձակալը։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխատաողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում