Գլխավոր Լրահոս

492 մլն դրամի չվճարված հարկեր․ «Առինջ մոլի» նախկին տնօրենը կալանավորվել է, գործող տնօրենը՝ տնային կալանքի տակ է

492 մլն դրամի չվճարված հարկեր․ «Առինջ մոլի» նախկին տնօրենը կալանավորվել է, գործող տնօրենը՝ տնային կալանքի տակ է

Քննչական կոմիտեում քննվում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի կողմից ավելի քան 492 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ քրեական վարույթը։

Կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասին հոդվածով:

Ալիկ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Սամվել Հակոբյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և որոշ տաղավարների գործունեություն կասեցվել էր։

Հուլիսի 23-ին առևտրի կենտրոնի տաղավարների վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել՝ պարզաբանում պահանջելով տաղավարների գործունեության կասեցման համար։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխատաողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում