Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազի արտահանումը Հայաստան

Իրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազի արտահանումը Հայաստան

Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ՝ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու համար, իսկ իրանական կողմն առաջարկել է նոր առևտրային շրջանակ՝ Հայաստան բնական գազի արտահանումն ավելացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ ներկայացնելով հուլիսի 25-ին Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման արդյունքները։

Բարձր գնահատելով դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին կանգնելու Հայաստանի քայլը՝ Փաքնեջադը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում ամրապնդելու համագործակցությունը հյուսիսարևմտյան հարևանի հետ։

Իրանի նավթի նախարարի փոխանցմամբ՝ երկու կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ ծրագրերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանի կառուցումը և Հայաստանին նավթամթերքի մատակարարումը։

Փաքնեջադն առաջարկել է, որ ստեղծվող աշխատանքային խումբն իր գործունեությունը սկսի հնարավորինս շուտ, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփ մեխանիզմի վրա։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Իրանի առաջարկած նոր առևտրային շրջանակը նպատակաուղղված է բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում