Գլխավոր Լրահոս

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան ռազմական ճնշման կտրուկ ուժեղացման ծրագրերը։ Գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշումն ընդունվել է հուլիսի 24-ին կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նախագահի ավագ խորհրդականներն ու վարչակազմի առանցքային անդամները։

Թերթի տվյալներով՝ որոշման պատճառներից մեկը մտահոգությունն է, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։ Բացի այդ, Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ հակամարտության ընդլայնումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի խորացմանը, Պարսից ծոցի կարևոր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի շրջապատում միայն քչերն են աջակցել ռազմական գործողությունների ընդլայնման գաղափարին։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ նոր հարվածները, հավանաբար, չեն ստիպի Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, այլ հակառակը՝ կնպաստեն երկրի ներսում համախմբմանը արտաքին սպառնալիքի պայմաններում։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադար, պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Սակայն ավելի ուշ կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի խախտման մեջ, ինչից հետո ԱՄՆ-ն վերսկսեց հարվածները Իրանի տարածքին։ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք ամերիկացի զինծառայող։ Միևնույն ժամանակ, հուլիսի 25-ի գիշերը ԱՄՆ-ն առաջին անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում չի իրականացրել հարվածներ Իրանի դեմ՝ 13 գիշեր անընդմեջ շարունակված ռմբակոծություններից հետո։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում