Հուլիսի 27-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 26-ի համեմատ կնվազի 2-4 աստիճանով և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 35-ից 37 աստիճանի սահմաններում։ Ուշ երեկոյան ժամերին Հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ նախատեսվում է միայն հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին և 2-ին»,- հայտնել է Սուրենյանը։
Սուրենյանը տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:











