Գլխավոր Լրահոս

Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական «077» կոդը

Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական «077» կոդը

Այսուհետ Թուրքիայից Հայաստան արտահանված ապրանքների վերջնական նպատակակետ կամ ծագման կետ կնշվի «Հայաստան/Թուրքիա», հայտնում է «Ակօս»-ը։

Երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում արդեն հնարավոր է անմիջապես ընտրել նաև Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։

2023-ի հունվարի 1-ին ուղիղ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ ձեռնարկված առաջին տեխնիկական քայլից հետո համաձայնության կիրառման շրջանակն ընդլայնվել է։ Թուրքիայի առևտրի նախարարության մաքսային գլխավոր վարչության կողմից մաքսային վարչություններին ուղարկված վերջին հրահանգի համաձայն՝ գործող օդային փոխադրման համակարգից զատ, տեխնիկական ենթակառուցվածքում այժմ ներառվել են նաև ավտոմոբիլային, ծովային և երկաթուղային փոխադրամիջոցները։

Մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին հայտարարել էր, որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում