Դատախազությունը պահանջում է բռնագանձել Քոչարյանի ակտիվները

Դատախազությունը պահանջում է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 13 ընկերություններում մասնակցություն ու շուրջ 19,5 մլրդ դրամ, հայտնում են Դատախազությունից։
Ներկայացված հայցադիմումով պահանջվում է բռնագանձել 22 անշարժ գույք (որոնցից 19-ի միջին շուկայական արժեքը կազմում է շուրջ 11,15 մլրդ դրամ), 2 անշարժ գույքի գնման իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև շուրջ 3,8 մլրդ դրամին համարժեք գույքի ձեռքբերման արժեքներ։
Բռնագանձման են ենթակա 13 իրավաբանական անձանցում մասնակցությունները (այդ թվում՝ «Տոյոտա Երևան» և «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ներում), ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը։
Պահանջվում է բռնագանձել նաև․
շուրջ 3,1 մլն դոլարով և 985 մլն դրամով ձեռք բերված պարտատոմսեր,
ավելի քան 1,4 մլն դոլարի և 200 մլն դրամի ավանդներ,
փոխառության պահանջի իրավունքներ՝ շուրջ 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260,4 մլն ռուսական ռուբլու և 590 հազար եվրոյի չափով։
Գործով ընդհանուր գումարային պահանջը կազմում է շուրջ 19,56 մլրդ դրամ, ինչպես նաև ևս 502 մլն դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս։









