Գլխավոր Լրահոս

Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը մերժել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ, հայտնում են AM իրավաբանական ընկերությունից։

Հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։

«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»,- ասել էր վարչապետը։

Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

«Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»,- հայտնում են փաստաբանական ընկերությունից։

Դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում