Գլխավոր Լրահոս

Քննարկվել են Հայաստան-Իրան ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները

Քննարկվել են Հայաստան-Իրան ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին հուլիսի 30-ին Երևանում քննարկել են Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում  ծրագրերին: Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: 

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:

Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում