Գլխավոր Լրահոս

Պապ Թագավորի փողոցի մալուխագծի վթարի առնչությամբ ներքին հետաքննություն կանցկացվի․ Ռոմանոս Պետրոսյան

Պապ Թագավորի փողոցի մալուխագծի վթարի առնչությամբ ներքին հետաքննություն կանցկացվի․ Ռոմանոս Պետրոսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում (նախկին՝ Ամիրյան փողոց) տեղի ունեցած ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու նպատակով կիրականացվի ներքին հետաքննություն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ստորգետնյա մալուխագծի վթարը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։ Դեպքի պահին փողոցում քաղաքացիներ էին գտնվում։ Մալուխի պայթյունի հետևանքով տարածքում ժամանակավորապես խափանվել էր էլեկտրամատակարարումը։

«Այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն»,- գրել է Պետրոսյանը։

Նա հավելել է, որ ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում