Գլխավոր Լրահոս

Չինարենի դասընթացներից մինչև MIT-ի ուսումնառություն. ով է նորանշանակ ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը

Չինարենի դասընթացներից մինչև MIT-ի ուսումնառություն. ով է նորանշանակ ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը

Օգոստոսի 3-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված Դավիթ Թադևոսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ է։ Այս մասին տեղեկանում ենք Թադևոսյանի՝ LinkedIn-ի օգտահաշվից։ 

Դավիթ Թադևոսյանը փոխարինելու է գալիս Մխիթար Հայրապետյանին։ Նա 2012-2014-ին MIT-ում ստացել է ճարտարագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան (Master of Science in Engineering and Management)՝ համակարգերի նախագծման և կառավարման (System Design and Management) մասնագիտացմամբ։

Թադևոսյանը բարձրագույն կրթությունը սկսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1999-2003-ին նա ստացել է պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի աստիճան, իսկ 2003-2005-ին նույն համալսարանում շարունակել է ուսումը և ստացել մագիստրոսի աստիճան՝ պետական և մունիցիպալ կառավարման մասնագիտությամբ։

2024-25 թվականներին զբաղեցրել է Նուբար Աֆեյանի Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրենի պաշտոնը։  

Աշխատել է նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ որպես տեխնիկական տնօրեն։ 2019-2020-ին Թադևոսյանը զբաղեցրել է SberSpinoff ընկերության գործառնական գծով փոխնախագահի (VP of Operations) պաշտոնը։

Նրա աշխատանքային կենսագրության զգալի հատվածը կապված է «Վալլեքս Մայնինգ» ընկերության հետ։ 2017-2018-ը նա եղել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, իսկ ավելի վաղ զբաղեցրել է վարչակազմի ղեկավարի և վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

Լույս հիմնադրամի կայքէջում Թադևոսյանի՝ կենսագրական գրառման համաձայն՝ ծնվել և մեծացել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, իսկ դպրոցական տարիներին որոշ ժամանակ կրթություն է ստացել նաև արտերկրում՝ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում և ԱՄՆ-ի Այդահո նահանգում։

Նա ավարտել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։

Պոլիտեխնիկական համալսարանն ավարտելուց հետո մոտ մեկ տարի աշխատել է Երևանում՝ ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտում գործող սկսնակ ընկերությունում։ Այնուհետև որոշել է շարունակել կրթությունը արտերկրում և 2007-ի գարնանը մեկնել է Չինաստան։

Պեկինում Թադևոսյանը մասնակցել է չինարեն լեզվի ուսումնասիրման մեկամյա ծրագրի։ Հայաստան վերադառնալուց հետո՝ 2008-ից, աշխատել է «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունում՝ որպես բիզնես խորհրդատու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում