Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:54-ին, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 3 մագնիտուդով երկրաշարժ:
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, իսկ Սյունիքի մարզի Սիսիան, Դաստակերտ քաղաքներում և հարակից մի շարք գյուղերում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ:












