Գլխավոր Լրահոս

ՀԲԸՄ-ն կոչ է անում հետ կանչել կաթողիկոսի դեմ ներկայացված մեղադրանքը

ՀԲԸՄ-ն կոչ է անում հետ կանչել կաթողիկոսի դեմ ներկայացված մեղադրանքը

Սիրանուշ Ադամյան

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է արել Հայաստանի իշխանություններին հետ կանչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված քրեական մեղադրական եզրակացությունը՝ նշելով, որ գործը լուրջ մտահոգություններ է առաջացնում կրոնական ազատության, եկեղեցու ինքնավարության և իրավունքի գերակայության առնչությամբ։

Օգոստոսի 5-ին հրապարակված հայտարարության մեջ ՀԲԸՄ-ն նշել է, որ քրեական գործը ծագել է «եկեղեցական ներքին հարցից, որը վերաբերում է թեմի ղեկավարությանը», և պնդել է, որ այն պետք է լուծվի Հայ առաքելական եկեղեցու սեփական կանոնական ընթացակարգերով, այլ ոչ թե քրեական արդարադատության համակարգի միջոցով։

Մեղադրական եզրակացությունը, որը վերջերս դատախազների կողմից ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսների մեղադրում է դատարանի որոշումը չկատարելու մեջ, որով պահանջվում էր ժամանակավորապես պաշտոնում վերականգնել Մասսյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ պաշտոնանկությունից հետո։ Դատախազները պնդում են, որ եկեղեցական ղեկավարները խոչընդոտել են դատական որոշման կատարումը, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին նշում է, որ եպիսկոպոսների նշանակումն ու ազատումը բացառապես կանոնական իրավունքի կողմից կարգավորվող հարցեր են և դուրս են պետական մարմինների իրավասությունից։

«Հայաստանի կառավարության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական մեղադրանքը... լուրջ հարցեր է առաջացնում կրոնական ազատության և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի առնչությամբ»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։

ՀԲԸՄ-ն կոչ է արել հետ կանչել մեղադրական եզրակացությունը՝ նշելով, որ իր համոզմամբ գործը չունի իրավական հիմք և չի բխում մեր պատմական ավանդույթներից։ Այն նաև հայտնել է, որ պատրաստ է, դիմումի դեպքում, «կառուցողական դեր» ստանձնել վեճի կարգավորման գործընթացում։

Կազմակերպությունը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրությունը ճանաչում են Հայ առաքելական ակեղեցին որպես երկրի ազգային եկեղեցի, երաշխավորում են նրա ինքնակառավարման իրավունքն ու պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, այն նշել է, որ եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանության հարցերը պետք է քննարկվեն կանոնական իրավունքի և եկեղեցու սեփական ինստիտուտների շրջանակում։

ՀԲԸՄ-ն նշել է, որ հարգում է Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարությունն ու սահմանադրական կարգը՝ միաժամանակ վերահաստատելով իր աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և նրա ղեկավարությանը, որոնք, կազմակերպության խոսքով, ընտրվել են կանոնական իրավունքի համաձայն և անսասան դեր են ունեցել աշխարհով մեկ հայկական ինքնության պահպանման գործում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում