Մհեր Գրիգորյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին:
Հանդիպմանը ներկա էր նաև Տրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից: Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Թեմա











