Հռոմի պապը կրկին կոչ է անում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Ուկրաինայում և Ռուսաստանում անմեղ մարդիկ են սպանվում և վիրավորվում, պետք է դադարեցնել հակամարտությունը։ Օգոստոսի 9-ին հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։
«Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում», - ասել է պոնտիֆիկոսը:
«Կրկին սրտանց կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքն ու երկու կողմից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները», - հավելել է Հռոմի պապը։
Թեմա











