Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Դոնալդ Թրամփի և նրա Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը։
Նա հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը որևէ զորք դուրս չի բերի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ չի զինաթափվել։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի Խաղաղության խորհրդի մշակած ճանապարհային քարտեզին։ Նա կոչ է արել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, հաղորդում է CNN-ը։
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ստեղծած Խաղաղության խորհուրդը հասել է «պատմական համաձայնության», որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափում։
Թեմա











