Հայաստանի ինը մարզպետները կվերանշանակվեն

Օգոստոսի 13-ին Կառավարության նիստի օրակարգում 40 հարց կա։ Դրանց թվում է մարզպետների պաշտոնակատարներին վերանշանակելու հարցերը։
Դավիթ Առուշանյանը կշարունակի ղեկավարել Շիրակի մարզպետարանը, Արեն Մկրտչյանը՝ Լոռիինը, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքինը, Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնինը։ Սեդրակ Թևոնյանը կվերանշանակվի Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի, Հայկ Ղալումյանը՝ Տավուշի, Ռոբերտ Ղուկասյանը՝ Սյունիքի, Վահագն Արսենյանը՝ Վայոց ձորի։
Թափուր է միայն Կոտայքի մարզպետի պաշտոնը՝ ՔՊ-ական Ահարոն Սակահյանի՝ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո։
Թեմա











