Գլխավոր Լրահոս

ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը

ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին կառավարության նիստին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Ալեն Սիմոնյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ կարգավիճակով վերջին անգամ է մասնակցում Կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն», - ասել է վարչապետը։

«Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել ՀՀ-ին»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

***

Արմեն Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018-ի մայիսի 17-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և թավշյա հեղափոխությունից հետո ղեկավարում էր Անվտանգության խորհրդը շուրջ 8 տարի։  

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել 2021-ի օգոստոսի 2-ից։ Մինչ ԱԺ նախագահի պաշտոնը՝ 2019-ին զբաղեցրել է 7-րդ գումարման ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնը։

2026-i հուլիսի 2-ին Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած պատգամավորական մանդատից։

Սիմոնյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում