Գլխավոր Լրահոս

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ ԵՄ առաքելության 2 այց է սպասվում Հայաստան

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ ԵՄ առաքելության 2 այց է սպասվում Հայաստան

Մինչև տարեվերջ ԵՄ գնահատման առաքելության երկու այց է նախատեսվում Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին՝ երրորդ և չորրորդ ուղղություններով արձանագրված առաջընթացը, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։

Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։

Ընդգծվել է, որ արդեն իսկ կատարվել է երրորդ և չորրորդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է Գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ՆԳ նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։

ՆԳ նախարարի համակարգմամբ՝ Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։

Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են, և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու մինչև տարեվերջ ռազմավարության ընդունման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի երրորդ և չորրորդ ուղղություններով սահմանված գործողությունները։

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում