Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին

Օգոստոսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին, հայտնում են արտգործնախարարությունից:

Զրուցակիցներն ընդգծել են 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին: Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:

Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում