Գլխավոր Լրահոս

Թումանյան 32/2 հասցեից մինչև Տերյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Թումանյան 32/2 հասցեից մինչև Տերյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Երևանի կենտրոնական փողոցներում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի»,- ասված հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում