Գլխավոր Լրահոս

Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով

Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով

Հայաստանը կարող է լքել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), եթե մտադրություն չունի այլևս լինել անվտանգության ապահովման այս կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Zvezdanews-ի հարցին ի պատասխան։

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով՝ այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու այս կազմակերպությունից», - ասել է Պեսկովը։

Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու համար Հայաստանի հնարավոր հայտ ներկայացնելուն՝ Կրեմլի ներկայացուցիչը խորհուրդ է տվել «հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց հայտ ներկայացնելուց անցել են արդեն տասնամյակներ»։

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պատասխանելով Կառավարության 2026-2031-ի ծրագրի վերաբերյալ պատգամավորի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) աշխատանքներն ակտիվացնելու կամ կազմակերպություն վերադառնալու որևէ պլան չունի։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրոպական Միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում