Գլխավոր Լրահոս

Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է. Սուրեն Պապիկյան

Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է. Սուրեն Պապիկյան

Այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Այս կերպ է արձագանքել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով մեղադրանքներին, որ ինքն է մեղավոր վերջին օրերին ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահերի համար։

«Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքն ու անցյալը, ու ընդհանրապես, բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության դեպքերը, ոչ կանոնադրային հարաբերությունների, եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ 2025-ին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի` 2-ի»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնք վերաբերում են նախորդ 10 տարիների ընթացքում բանակում գրանցված ինքնասպանություններին, ինքնասպանության հասցնելուն և սպանություններին՝ բացառելով ինֆարկտից, ավտովթարներից և այլ պատճառներից մահացությունները: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ զինված ուժերում նման դեպքերի թիվը 2015-ին եղել է 7, 2016-ին՝ 19, 2017-ին՝ 13, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2:

Անդրադառնալով խնդրի պատճառներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դեպքերի մի մասը հետևանք է ոչ կանոնադրային հարաբերությունների և քրեական ենթամշակույթի, ինչը համակարգային մարտահրավեր է և պահանջում է հետևողական ու համատեղ աշխատանք:

***

Նախարարի խոսքին նախորդել են բանակում արձանագրված մահվան մի շարք դեպքեր, որոնք լայն արձագանք են գտել հասարակության շրջանում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին: Սա ոչ մարտական պայմաններում մահվան արդեն երրորդ դեպքն է անցած տասն օրվա ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում