Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության Հայաստանի հետ, սակայն հայկական կողմից կան որոշակի խնդիրներ՝ կապված հայկական ապրանքների արտահանման հետ։ Այդ մասին Telegram-ի «Юнашев Live»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով հայկական մրգերի արտահանման խնդիրներին և դրանց վաճառքի անհնարինության պատճառով ֆերմերների բողոքի ակցիաներին։

Ըստ Օվերչուկի՝ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը վերջերս հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և մատնանշել այդ խնդիրները՝ նշելով, որ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները, քանի որ խնդիրը ոչ թե ապրանքի որակի, այլ առկա տարբեր հիվանդությունների մեջ է։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ Սահմանափակումները սկզբում վերաբերել են ծաղիկներին, բանջարեղենին, հատապտուղներին, մրգերին, խաղողին, կարտոֆիլին, չրերին, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ամբողջ արտադրանքին, բացառությամբ պահածոյացվածների, ինչպես նաև հայկական մի շարք ձեռնարկությունների ձկնամթերքի, ջրերի մատակարարումներին։

Ռուսական գերատեսչությունը ձեռնարկված միջոցները բացատրում է հայտնաբերված ֆիտոսանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներով։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական շուկան, որին բաժին է ընկնում համապատասխան արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության 2026-2031-ի ծրագիրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ռուսական սահմանափակումներին՝ հայտարարել է․

«Արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն, և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում