Գլխավոր Լրահոս

37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ

37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ

Բանակում ոչ մարտական պայմաններում հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նախնական տվյալով` 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- հայտնեց Թորոսյանը։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել։

Սա վերջին 11 օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան չորրորդ դեպքն է։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։

Օգոստոսի 19-ին Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում