Գլխավոր Լրահոս

Մենք չափազանց անկեղծ ենք ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Ռուբինյան

Մենք չափազանց անկեղծ ենք ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Ռուբինյան

Հայաստանը չափազանց անկեղծ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում և որևէ քայլ չի ձեռնարկում դրանք վատթարացնելու համար։ Օգոստոսի 26-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հնչեցրած մեղադրանքներին։

«Մենք չափազանց անկեղծ ենք և միշտ ենք անկեղծ եղել. մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Ռուբինյանը։

ՌԴ Պետդումայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է, քանի որ հայտարարում է Եվրամիությանը միանալու մտադրության մասին և միաժամանակ օգտվում ԵԱՏՄ հնարավորություններից։

Մեկնաբանելով Վոլոդինի այս հայտարարությունը՝ Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ոչ երկկողմ հարաբերությունների ոգուն, ոչ էլ ԵԱՏՄ կանոններին, որոնց հիմքում ապրանքների ազատ և անմաքս շարժն է, մինչդեռ դե ֆակտո դա խախտվում է։

Խոսելով ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը պարզաբանել է, որ հանրաքվե անցկացնելը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դիմի ԵՄ անդամակցության համար, ստանա դրական արձագանք և հստակեցվեն ժամանակային շրջանակները, քանի որ առանց նախնական քայլերի հնարավոր չէ հարցը ձևակերպել հանրաքվեի համար։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը ուրախ կլինի ՀԱՊԿ-ից հեռացվելու համար, ինչպես նաև Կրեմլի արձագանքին, թե Երևանն ազատ է իր ընտրության հարցում, Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանն այսուհետ միշտ ազատ է լինելու իր արտաքին քաղաքական ընտրությունները կատարելիս։

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորել են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում