Գլխավոր Լրահոս

Ադամ Կադիրովը Աբխազիայի պաշտպանության նախարարությունից պարգև է ստացել

Ադամ Կադիրովը

Ադամ Կադիրովը

Լուսանկարը՝ TASS-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, հայտարարել է, որ ևս մեկ պարգև է ստացել, այս անգամ՝ Աբխազիայի պաշտպանության նախարարությունից։ 18-ամյա Ադամ Կադիրովի խոսքով՝ նախարարությունը նրան պարգևատրել է «Մարտական եղբայրության համար» մեդալով՝ «փոխգործակցության բարձր մակարդակի և համագործակցության ամրապնդման համար»։

Թե կոնկրետ ինչ բնույթ է ունեցել Ադամ Կադիրովի «համագործակցությունը» Աբխազիայի հետ, հայտնի չէ։ Աբխազիայի պաշտոնական Apsnypress լրատվական գործակալությունը պարգևատրման մասին չի հայտնել։

Ադամ Կադիրովը Ռամզան Կադիրովի երրորդ որդին է։ 2023-ին նա հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է նա Գրոզնիի մեկուսարանում ծեծում Նիկիտա Ժուրավելին։ Ժուրավելը մեղադրվում էր Ղուրանի օրինակ այրելու մեջ։ Տեսանյութի հրապարակումից հետո Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ հպարտանում է որդու արարքով։ Ռուսաստանի քննչական մարմինները Ադամ Կադիրովի դեմ քրեական գործ չէին հարուցել։

Դրանից հետո Ադամ Կադիրովը մի շարք պարգևներ է ստացել Չեչնիայի և Ռուսաստանի տարբեր կառույցներից։ Դրանց թվում է Ախմատ Կադիրովի շքանշանը, որով նա պարգևատրվել է 2024-ի օգոստոսին։ Նա նաև ստացել է տարածաշրջանային այլ պարգևներ։

Վերջին տարիներին Ադամ Կադիրովը հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների հետ պարբերաբար մասնակցում է պաշտոնական միջոցառումների։ 2024-ին նա նշանակվել է Գուդերմեսում ուժային կառույցների և ՕՄՕՆ-ի դպրոցի համակարգող, ինչպես նաև ստացել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2026-ի սկզբին նրան շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում։

Տե՛ս նաև՝ Կադիրովի ավագ որդուն շնորհվել է «Չեչնիայի հերոսի» կոչում

Տե՛ս նաև՝ Ադամ Կադիրովին շնորհվել է «Չեչնիայի հերոս» կոչումը

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում