Գլխավոր Լրահոս

Վաղ է խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Վաղ է խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, ինչպես նաև հայ ժողովրդի կարծիքը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

Անդրադառնալով նոյեմբերին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և Հայաստանի անդամակցության հետ կապված հնարավոր որոշումներին՝ Մասադիկովը պարզաբանել է, որ քարտուղարությունը չի կարող որոշումներ կայացնել անդամ երկրների փոխարեն։

«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկեն այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱԽ-ի հերթական նիստում՝ նույնպես հարց է. դա որոշում են պետությունների ղեկավարներն իրենք։ Եկեք չշտապեցնենք իրադարձությունները», - նշել է նա։

Օրեր առաջա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել շարքերից, դա կթեթևացնի որոշումների կայացման գործընթացը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) աշխատանքներն ակտիվացնելու կամ կազմակերպություն վերադառնալու որևէ պլան չունի։ 

***

Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու նոյեմբրի 11-ին Մոսկվայում, և մասնակից երկրների առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանը 2025-ին անդամավճար չի փոխանցել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության համար՝ պատճառով, որ Հայաստանը մասնակցություն չի ունեցել այդ կազմակերպության գործունեությանը։

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում