Անկախության 35-ամյակի միջոցառումների համար 1,326 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը 1,326 մլրդ դրամ կհատկացվի՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար։ Միջոցառումները տեղի են ունենալու Երևան քաղաքում և Սյունիքի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստում։
Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված գլխավոր միջոցառման համար հատկացվելու է 1,31 մլրդ դրամ։ Այն ներառելու է «Հազարան բլբուլ» մոտիվներով ներկայացում և համերգ՝ արտիստների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ։
Մարզային ծրագրերի շրջանակում սեպտեմբերի 18-ին Վանաձորում անցկացվելու է «Սիմֆոնիկ Ռոք» համերգը՝ 95,4 մլն դրամ արժողությամբ։ Սեպտեմբերի 19-ին Կապանում կայանալու է «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի համերգը՝ 81,6 մլն դրամով։ Գյումրիում նախատեսված ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի արժեքը 83,9 մլն դրամ է, իսկ Իջևանում սեպտեմբերի 21-ին կայանալիք համերգին հատկացվելու է 34,4 մլն դրամ։
Տեղադրություն











