Գլխավոր Լրահոս

Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է տեղահանված արցախահայերին

Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է տեղահանված արցախահայերին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին, լսել նրանց մտահոգությունները։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Մագդալենա Գրոնոն Երևան է ժամանել սեպտեմբերի 14-ին։ Սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և տասնյակ դիվանագետների հետ այցելել է հայաթափված Արցախ։

Այցի ընթացքում Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Արցախյան այցից հետո ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։

Արցախի հայկական ժառանգության մասին խեղաթյուրված պատմություններ լսելուց հետո, Մագդալենա Գրոնոն Հայաստանի Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում