Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում օգոստոսի 27-ին «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Երկու հանդիպումների արդյունքում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Ակումբն առաջին անգամ է մասնակցելու եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին։
«Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների, այլև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է Եվրոպա լիգայում: Հիմա էլ չկա որևէ պատճառ, որ մենք մեզ մեր երազանքներից զրկենք, մենք գնալու ենք մեր հաջորդ նպատակների հետևից»,- հետխաղային ասուլիսում ասել է թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այս հաղթանակը պատմական է որակել։
«Սա, իսկապես, նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար»,- նշել է Մելիքբեկյանը։












