Գլխավոր Լրահոս

Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառնա պարտադիր

Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառնա պարտադիր

Վարորդական իրավունք ստանալու համար համապատասխան ուսուցումը կդառնա պարտադիր, ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ներդրվելու են ուսումնական կազմակերպությունների ու հրահանգիչների լիցենզավորման և վարկանշավորման մեխանիզմներ՝ վարելու հմտությունների որակը բարձրացնելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ըստ ՆԳՆ-ի՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։

Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։

Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին՝ որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։

Վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում