Գլխավոր Լրահոս

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի միջնորդություն․ ՔԿ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի միջնորդություն․ ՔԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչարյանը ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորելու համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Կոմիտեից հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում:

Խուզարկություններ իրականացվել են նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։

Հունիսին հայտնի դարձավ, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու համար: Հակակոռուպցիոն դատարանն այդ միջնորդությունը մերժել էր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում